Posted in Մայրենի

Դարձվածքներ

3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:

Մատը մտցնել բզեզի բույնը,  մատը կծել, մատից փուշ հանել:

Չարաճճի տղան մատը մտցրել էր բզեզի բույնը։

Տղան ուզում էր իմանալ, թե ինչ են իրեն նվիրելու, անհամբերությունից մատը մտցնում էր բզեզի բույնը։

Շունը կծել էր տիրոջ մատը։

Բոլորը զարմանքից մատները կծել էին։

Երեխայի մատից փուշը հանեցին։

Կարիքավոր ընտանիքներին օգնեցին, ինչ-որ չափով նրանց մատից փուշը հանեցին։

4.Փակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:

Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:

Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.

Բերանդ ջուր մի առ, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհն ուղարկել։

Բժիշկը պատասխանեց.

—    Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:

5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:

Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:

Այ քեզ պատմություն, լսողները զարմացել էին:

Փոքր երեխա է, բայց ինչեր գիտի:

Հիվանդ մի մարդ բացեց դուռը:

6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:

Ջրից չոր դուրս գալ-Անպատիժ մնալ

սիրտ տալ-Քաջալերել

գլուխը կորցնել-Շփոթվել

հալից ընկնել- Մաշվել

սիրտը վկայել-Որևէ բանի նախազգացում ունենալ

սիրտ անել-Համարձակվել